46-ամյա Ջենիֆեր Լոպեսն՝ տարիքի ու շոու բիզնեսում իր տեղի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
46 ամյա Ջենիֆեր Լոպեսը People–ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 25 տարի առաջ չէր էլ կասկածում, որ այսքան երկար կմնա շոու բիզնեսում: Ջեյ Լոն, որը օրերս պայմանագիր էր ստորագրել Epic ապրանքանիշի հետ, պատմում է.

«Երբ առաջին քայլերս էի անում երաժշտության մեջ, չէի էլ կասկածում, որ այսքան երկար կմնամ շոու բիզնեսում: Երբ նոր էի սկսում, կարծում էի, թե այդ ամենը շատ արագ կավարտվի:

Ես կարծում էի, որ երբ մի քիչ մեծանամ, այլեւս երաժշտության մեջ անելիք չեմ ունենա: Բայց հիմա հասկացել եմ, որ տարիների հետ մասնագիտական առումով ավելի լավն են դառնում:

Ես հիմա ունեմ փորձ ու հանդիսատեսին տալու բան: Միշտ պետք է փնտրել ճիշտ երգեր՝ լավ բառերով »,- նշել է երգչուհին:
Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը մտադիր է նոր առանձնատուն գնել Քալիֆորնիայում: Ջեյ Լոն պատրաստ է ապագա տան համար 20 մլն դոլար վճարել:
