Աշխարհի ամենաանբարո գերեզմանատունը (լուսանկարներ)
LifestyleՔչերը գիտեն՝ շատերը չգիտեն բլոգը գրել է.
Լոնդոնի հարավային մասում գտնվող «Խաչաձև ոսկորներ» գերեզմանատան հանդեպ ֆեմինիստական հետաքրքրվածությունը պարզ բացատրություն ունի. վաղ Միջնադարից մինչ XIX դարում փակվելը այն եղել է աղքատների և մարմնավաճառուհիների գերեզմանատուն։
Մուտքի մոտի ցուցանակին կարելի է կարդալ. «Սա լուսավորման վայր է, որտեղ կանացի սկիզբը հարգվում և փառաբանվում է` իր բոլոր դրսևորումներով»
Վինչեստրյան եպիսկոպոսի հողերում, որոնք քաղաքային իշխանությունների իրավասություններից դուրս էին գտնվում, շատ բաներ էին թույլատրվում, ինչը արգելված էր ամբողջ Լոնդոնում. թատրոններ, արջերի և շների մարտեր, հասարակաց տներ։ Վերջիններս, 1161 թվականից ի վեր կարգավորվում էին Հենրիխ II–ի հրամանագրով, իսկ տեղի բնակիչներին անվանում էին սագեր` սպիտակ կրծքերի կամ սպիտակ հագուստների համար։ Հրամանագիրը այդ կանանց անսահման իրավունքներ էր տալիս, սակայն տուգանքի, անարգանքի աթոռի կամ վտարման վտանգի տակ արգելվում էր սիրեկան ունենալ։

18-րդ դարում, այդ` բոլորի կողմից մոռացված և եկեղեցուց մերժված մարմնավաճառուհիներին և թափառաշրջիկներին հիշել էր տեղացի պոետ Ջոն Կոնստեբլը։ Նա ստեղծեց «Խաչաձև ոսկորների գերեզմանատան ընկերներ» կազմակերպությունը, որը միտված էր պայքարել տեղանքը զբաղեցրած շինարարական ընկերության դեմ։ Բացի դրանից, Կոնստեբլը դարձավ «Սաուտվորյան առեղծվաներ» բանաստեղծությունների շարքի հեղինակը։ Դա էլ հիմք դարձավ 1998 թ.–ի Հելլուինի տոնակատարության սցենարի համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
