Ջեյմի Ֆոքսն ամուսնանում է Թոմ Քրուզի նախկին կնոջ հետ
Lifestyletert.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեյմի Ֆոքսը պատրաստվում է ամուսնանալ ու ընտանիք կազմել դերասանուհի Քեթի Հոլմսի հետ, ով, ի դեպ, մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզի նախկին կինն է:
Ինչպես նշում է Tatler-ը, մոտ 1 տարի հանդիպող զույգն ամուսնանալու վերաբերյալ որոշում է կայացրել տարվա, թերևս, ամենառոմանտիկ օրը` փետրվարի 14-ին: Ըստ քաջատեղյակ աղբյուրների, Ֆոքսը հենց այդ օրն է ամուսնության առաջարկ արել սիրելիին, իսկ վերջինն էլ չի հապաղել բաղձալի «այո»-ն ասելու հարցում:
Հետաքրքրական է, որ թե՛ Ֆոսքը, թե՛ Հոլմսն արդեն տևական ժամանակ է, ինչ ամուսնական համեստ մատանիներ են կրում: Շատերը չեն բացառում, որ զույգը գաղտնի ամուսնացել է: