Գրկախառնություններն օգտակար են առողջությանը
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ գրկախառնություններն օգտակար են առողջությանը: Մարդիկ, ովքեր առավել ավելի հաճախ են գրկախառնվում ավելի քիչ են հիվանդանում, իսկ հիվանդանալուց առավել արագ են առողջանում:
Փորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ում գրկում են, ենթագիտակցորեն իրենց անվտանգ են զգում: Դրա հաշվին բարձրանում է նրանց տրամադրությունը: Այդ կերպ գիտնականները եզրակացրել են, որ հաճախ գրկախառնվող անձանց մոտ դիմադրողականությունն ավելի ուժեղ է, իսկ նյարդային և էնդոկրինային համակարգերն ավելի լավ են աշխատում: