Մետալ փառատոնը «պայթեցնում է» Երեւանը (ֆոտոռեպորտաժ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ինչպես միշտ Երեւանում Zhesht Events-ի կազմակերպած ծանր ռոքի փառատոնն արժանացել է մեծ ծափողջյունների:
Երկրորդ օրն է հայ հանդիսատեսը «Վիտամին» ակումբի սրահում ունկնդրում է այնպիսի խմբերի ելույթներ, ինչպիսիք են Tacit Fury-ն Ռուսաստանից, Dismorial-ը, Signs-ը, Vril Ya-ն, Illuminated-ը Վրաստանից, Araspel-ը, Blood Covenant-ը, Perfect Legacy-ին, Աշխարհակալը Հայաստանից եւ Deathlam-ը Լիբանանից:
Դահլիճը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք հավաքվել էին լսելու բարձրորակ երաժշտություն: Լուսանկարների միջոցով կփորձենք ներկայացնել, թե ինչպես է անցել փառատոնը:
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան





















