Amigo ակումբի հաճելի անակնկալը կանանց եւ աղջիկներին
LifestyleՀայաստանում միակ լատինո ակումբն արդեն երեք տարեկան է: Մաշտոցի 15 հասցեում գտնվող Amigo ակումբը, որն աչքի է ընկնում իր յուրահատուկ ինտերիերով, լատինաամերիկյան հաճելի եւ ռիթմիկ երաժշտությամբ, սպասարկման բարձր մակարդակով, հասցրել է դառնալ բազմաթիվ երեւանաբնակների, ինչպես նաեւ Հայաստան այցելող տարբեր ազգերի ներկայացուցիչների ամենասիրելի վայրերից մեկը: Amigo ակումբը մի վայր է, որտեղ կարելի է անցկացնել հաճելի ժամանց ինչպես սիրելի անձանց, այնպես էլ ընկերների հետ՝ միաժամանակ համտեսելով համեղ եւ մատչելի ուտեստներ, ինչպես նաեւ ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ:




Ի դեպ, ակումբ այցելող, սակայն լատինաամերիկյան պարի հմտություններին չտիրապետող անձանց ակումբի տնօրինությունը մատուցում է յուրահատուկ ու հաճելի անակնկալ՝ պրոֆեսիոնալ պարուսույցները կարճ ժամանակահատվածում պատրաստ են յուրաքանչյուր այցելուի սովորեցնել այնպիսի պարեր, ինչպիսիք են ռումբան, բաչատան, տանգոն, սալսան եւ այլ պարեր: Ակումբում գործում է յուրահատուկ ծրագիր, որը ներառում է շաբաթական երկու օր կենդանի երաժշտություն եւ մի շարք անակնկալներ:



Չմոռանանք հիշեցնել, որ մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի հետ կապված, ակումբի տնօրինությունը պատրաստել է գեղեցիկ անակնկալ՝ լատինաամերիկյան ռիթմերի live կատարում Նաիրա Մանուչարյանի կողմից եւ ոչ միայն: Տեղեկացնենք, որ ակումբի մուտքի արժեքն է 2000 դրամ, սակայն ակումբի քարտատերերի համար մուտքն անվճար է, գործում է նաեւ 10% զեղչ menu-ում տեղ գտած ողջ տեսականու համար:

