Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում
ՏնտեսությունՀայաստանյան բանկերն այսօր՝ մարտի 7-ին, դոլարը գնում են միջինը 489 դրամով:
Ըստ Rate.am-ի տվյալներով՝ մի քանի բանկեր դոլարը գնում են 489 դրամով, իսկ ամենաբարձրը՝ 490 դրամով: Այսօր բանկերից դոլար կարելի է գնել ամենացածրը 492,50 դրամով՝ ԲՏԱ եւ «Պրոմեթեյ» բանկերում: Մյուս բանկերը դոլարը վաճառում են 493 դրամով:
Եվրոյի առքն առավելագույնը կազմում է 537 դրամ, նվազագույնը՝ 528 դրամ: Եվրոն վաճառում են նվազագույնը 541 դրամով, իսկ ամենաբարձրը՝ 547 դրամով:
Ռուբլու առքը միջինը 6,63 դրամ է, ամենաբարձրը այն գնում են 6,75 դրամով, ամենացածրը՝ 6,55-ով: Ռուբլու վաճառքը միջինում 6,90 է, նվազագույնը այն 6,80 է, առավելագույնը՝ 7,05 դրամ: