Ինչպես վարսերը հարդարել գարնանը. 23 նորաձեւ սանրվածք (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Գարունը տարվա այն շրջանն է, երբ ցանկանում ես վայելել կյանքը, սիրել եւ ժպտալ։ Բնականաբար այս բոլոր զգացմունքներն արտահայտվում են նաեւ արտաքինում. ցանկանում ես միշտ թարմ, գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ։
Ամեն օր նույն վարսահարդարմամբ ներկայանալը, խոստովանեք, ձանձրալի է։
Wnews.am-ը ներկայացնում է վարսերի հարդարման 23 նորաձեւ տարբերակ, որոնք կարող եք ստանալ ինքնուրույն։
Եթե խոսենք 2016-ի գարնան նորաձեւ սանրվածքներից, ապա ակտուալ են անխնա լոքոնները, պոչերը, հյուսերն ու կոսերը։ Վարսերը պետք է մաքսիմալ բնական տեսք ունենան։ Կարեւոր է, որ վարսերի փարթամությունը չկորչի։ Բնական եւ «անխնա» տեսքի հետ մեկտեղ վարսերը պետք է փայլեն եւ առողջ լինեն։
























