Բնական միջոց՝ կրունկի կոշտուկներից ազատվելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ճաքճքված կրունկները ամենից տարածված խնդիրներից են, որ մեծ անհարմարություն են պատճառում: Դրա պատճառները բազում են: Առաջարկում ենք բնական միջոց, որով կարող եք ազատվել կոշտուկներից ու ճաքերից.
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
10 հաբ ասպիրին
250 մլ 70% սպիրտ
Օգտագործման եղանակը.
Մանրացրեք հաբերը՝ պատրաստեք փոշի, վրան ավելացրեք սպիրտ: Ստացվածը պետք է մի քանի օր մնա:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ խառնեք պարունակությունը, այնուհետև բամբակի սկավառակը թրջեք և դրեք ոտքին, և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով: Թողեք ամբողջ գիշեր:
Առավոտյան սրբեք և կրեմ քսեք:
10 անգամ անելուց հետո, դուք ընդհանրապես կմոռանաք այդ խնդրի մասին: