Քանյե Ուեսթի անակնկալ այցը «խելքահան է արել» շվեդական քաղաքը
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի անակնկալ այցը «խելքահան է արել» շվեդական Էլմհուլթ քաղաքը՝ փոխանցում է The Local-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ երեքշաբթի երաժիշտն այցելել է քաղաքում IKEA-ի գրասենյակ։ Չորեքշաբթի նույնպես քաղաքի բնակիչները շոկի մեջ են եղել։
Հատուկ հետաքրքրություն է առաջացրել Ուեսթի ուղևորությունը տեղի ռեստորաններից մեկը։ Հաստատվում է, որ հաստատության մոտ դիտվել է քաոսային տեսարան՝ երկրպագուների պատճառով։
Սկզբում IKEA-ն հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել Ուեսթի այցի մասին, իսկ այնուհետև ընկերության մամլո քարտուղարը հայտարարել է, որ երաժիշտը հանդիպում է անցկացրել նախագծային բաժնի հետ։
Ինչպես հայտնի է՝ Ուեսթն ունի հագուստի սեփական շարք և բուրգերային ցանց, նա նաև համագործակցում է Adidas-ի հետ։