Ամսական քսան հազար դոլար. Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը առանձնատուն են վարձակալել Լոնդոնում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հոլիվուդի աստղեր Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը ժամանել են Անգլիայի մայրաքաղաք, որտեղ կմնան առաջիկա վեց ամիսներին, քանի դեռ շարունակվում են Փիթի World War Z -2 ֆիլմի նկարահանումները:

Զույգը երեխաների հետ միասին առանձնատուն է վարձակալել Սուրեյ կոմսությունում: Առանձնատունը, որն ամսական 20 հազար դոլար արժե, ութ ննջասենյակ ունի, գրում է Us Weekly-ն:

Աստղային զույգի երեխաները այդ ընթացքում կսովորեն ֆրանսիական The Lycée Français Charles de Gaulle լիցեյում:

Անջելինան ու Բրեդը առանձնատուն ունեն Ֆրանսիայում

Եվ տուն Նոր Օռլեանում

Աշխատանքային առանձնատուն Լոս Ֆելիսում