Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

«Հայ ֆեստ»-ն այս տարի կանցկացվի «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո

Մի քանի օրից մայրաքաղաքում կմեկնարկի «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող իրադարձությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը: «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ այս տարի փառատոնը կտևի 7-8 օր` նախորդ տարվա 12-ի փոխարեն: «Մենք կունենանք տարբեր ներկայացումներ, տարբեր թատրոններ կժամանեն Հայաստան: Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնը «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ` Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ նույն անունը կրող երկու տարբեր թատրոն է գալու Հայաստան երկրորդ նույնանուն թատրոնը «Լիվինգ փիքչըրս»-ն է Մեծ Բրիտանիայից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Ղուկասյանը: «Հայ ֆեստ»-ին այս տարի կհյուրընկալվեն 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնների նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Ղուկասյանի խոսքով՝ փառատոնն այս տարի ներառում է հզոր ռուսական ծրագիր: Պակաս հետաքրքիր և յուրահատուկ չեն նաև ուսանողական ներկայացումները: «Կրճատվել է փառատոնին հատկացվող օգնությունը, սակայն որակը դրանից չի տուժի»,-հավելեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահը: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր: Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը` գդալ-գդալ» (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «Արտիշոկ» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան` արգոնավորդների հետ»: Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Հայ ֆեստ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «Արմֆեստ»-ի ուսանողական ծրագրում: Ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասերների ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: Իսկ փառատոնի բացման ներկայացումը հնարավոր կլինի դիտել հրավիրատոմսերով: «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):
Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով