Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Հայկական շախմատը սերնդափոխության հետ կապված խնդիրներ չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: 

Բացման արարողությանը Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել մրցաշարի կազմակերպմանը և դրանում Լևոն Արոնյանի մասնակցությանը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն որոշվել է մրցաշարն անցկացնել Մոսկվայում, որտեղ շախմատի հանրահռչակման համար ավելի լայն  հնարավորություններ կան: «Սա մեզ համար ոչ միայն հնարավորություն է, որ Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ և մրցի Մագնուս Կարլսենի հետ, այլ նաև շախմատի պրոպոգանդայի լայն հնարավորություն է: Կարծում եմ, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ն շատ մեծ ջանքեր են ներդրել և այսպիսի հոյակապ պայմաններ ստեղծելով հավակնորդների համար` կարծում եմ, իրոք, փայլուն գործ են կատարել»,- նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` մրցաշարում շախմատի մեծ վարպետների առաջին քայլերը վկայում են, որ այն լինելու է շատ լարված: «Բոլորը շատ զգույշ են խաղում: Ես շախմատի մեկնաբան չեմ, բայց տեսնում եմ, որ շատ զգույշ են խաղում: Լարված մրցաշար է լինելու, որովհետև, իրոք, շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ շատ մեծ են»,- նկատել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Անդրադառնալով մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ իր ակնհայտ ցանկությունն է, որ Լևոն Արոնյանը հաղթի և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: «Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար: Կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորություն է, և նա պետք է այս հնարավորությունն օգտագործի: Հակառակ պարագայում հետո շատ ավելի դժվար է լինելու: Իհարկե, շախմատի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ հավակնորդը, չօգտագործելով լավագույն հնարավորությունը, հետո հասնում է մեծ բարձունքների, բայց ավելի շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ պահին ուժեղ հավակնորդն օգտագործում է հնարավորությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ` պատասխանատվության մեծ զգացումը:

«Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և կարծում եմ, որ, ուրիշների դերը բնավ չնսեմացնելով, այս հաջողությունների մեջ Լևոնի վաստակը շատ մեծ է»,- նշել է նախագահը: Այս համատեքստում նախագահն առանձնացրել է Լևոն Արոնյանի վստահ խաղը: «Նա թիմի առաջնորդն է, թիմի լիդերն է, և բոլորը նայում, տեսնում են թե առաջին, գլխավոր տախտակի վրա ով է մրցում և ինչպես է մրցում, և դա մնացածներին ակնհայտորեն տրամադրում է: Նրան ք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի արդյունքը:

Շատ կարևոր է, որ միշտ իր մոտ պատասխանատվության զգացումը շատ մեծ է եղել, և միգուցե նաև ինչ-որ պահերի այդ զգացողությունը նրան խանգարել է: Երեկ ես թեթև, շատ կարճ զրույց եմ ունեցել Լևոնի հետ և ասել եմ, որ անշուշտ մենք ուզում ենք, որ նա հաղթի, սակայն անգամ հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակն ընդհանրապես հայկական շախմատի զարգացման գործում: Նա ազատ է իր ստեղծագործության մեջ, իսկ դա ստեղծագործություն է, շատ մեծ ստեղծագործություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս պետք է ապահովել սերնդափոխության բնականոն ընթացքը, որպեսզի հետագայում երիտասարդ շախմատիստներն արժանի փոխարինողներ լինեն», - հարցին ի պատասխան` ՀՀ Նախագահը նշել է, որ այդ խնդիրը շատ ակտուալ չէ, որովհետեւ եւ Լեւոն Արոնյանը, եւ Գաբրիել Սարգսյանը դեռեւս այն տարիքում չեն խոսելու համար այն մասին, որ նրանք պետք է մոտ ապագայում իրենց տեղը զիջեն ուրիշներին:

«Իսկ առաջատարների խաղից, ինչպես հասկանում եք, շատ մեծ բան է կախված: Բայց, այնուհանդերձ, Վլադիմիր Հակոբյանն, ով եւս շատ մեծ վաստակ ունի հայկական շախմատի զարգացման գործում, արդեն հասել է մի տարիքային եզրագծի, որ այլեւս դժվար է ամեն մրցաշարում հաջողության հասնել: Ընդհանրապես, շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան երբեք շախմատի պատմության մեջ չի եղել: Պարզ է, որ դա ստիպում է մեզ մտածել սերնդափոխության, երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ շատ մեծ բարդություն չկա, որովհետեւ հավաքականը ձեւավորելիս մենք ղեկավարվում ենք չափանիշներով. ունե՞ս վարկանիշ, ունե՞ս խաղի որակ, ուրեմն դու պետք է լինես հավաքականում: Մեկ բացառություն ունենք, որ հավաքականում, չորսին գումարած, ներգրավում ենք նաեւ Հայաստանի չեմպիոնին: Բայց Հայաստանի առաջնությունն այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, եւ այնտեղ հաղթելն էլ այնքան հեշտ չէ:

Այսինքն, մենք հավաքականը ձեւավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, որը, մի կողմից, բոլոր շախմատիստներին համոզում է, որ մենք այն ձեւավորում ենք արդարության սկզբունքով, մյուս կողմից՝ մենք սուբյեկտիվ մոտեցում ուղղակի չենք ցուցաբերում: Այս առումով, համենայնդեպս վերջին առաջնությունները ցույց են տալիս, որ մենք ունենք արժանի փոխարինողներ: Իհարկե, միանշանակ որեւէ մեկին չվիրավորելով, կարող եմ ասել, որ այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լեւոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում. փոխարինողը մեկ տարի հետո կարող է ի հայտ գալ, կամ՝ իմ տեսակետն օբյեկտիվ է, բայց օբյեկտիվ՝ այսօրվա համար: Մեկ տարի հետո կարող է այլ կարծիք ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ մենք ունենք փայլուն երիտասարդներ, բայց կա մեկ հանգամանք. այդ երիտասարդները, իրենց բնատուր տաղանդից ու իրենց այսօրվա որակից բացի, պետք է ունենան շատ մեծ նվիրում:

«Այսօր շախմատը դարձել է մի մարզաձեւ, կամ՝ արվեստի մի տեսակ, որը պահանջում է շատ տաժանակիր աշխատանք: Ահա այդ աշխատասիրությունը պետք է լինի: Մենք ունենք 5-6 երիտասարդներ, գրեթե՝ երեխաներ, պատանիներ, ովքեր աշխատասիրություն ունենալու դեպքում կարող են հասնել շատ մեծ բարձունքների: Այսօր մենք ունենք աշխարհում գրոսմայստերների ամենամեծ քանակը՝ բնակչության թվի համեմատ: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»,- եզրափակել է Հանրապետության ղեկավարը:  

Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»