3 տարեկան աղջնակն ուտում է ինչ ասես ` գրիչ, փայտ, ավազ, ներկ, բլոճ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մադիյե Մուր անունով բրիտանացի 3 ամյա աղջիկը տառապում է «Պիկա» տեսակի հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, գրում է mirror.co.uk-ը և հավելում, որ դա հիվանդություն է, երբ հակվածություն է առաջանում ուտել ոչ պարենային մթերքներ:
Մադիյեն այցելում է երեխաների հոգածության կենտրոն ու նույնիսկ այնտեղ, զգուշավորություն են ցուցաբերում և ուտելի խաղալիքներ են պատրաստում աղջկան անվտանգ պահելու համար:
Երեխայի մայրը պատմում է, որ աղջկա մոտ նման հակումները նկատել է դեռևս 1 տարեկանից: Աղջիկը տառապում է նաև աուտիզմով, ինչը ստիպում է ընտանիքին նրան քնեցնել հատուկ մահճակալում, որպեսզի նա իր շարժունակությամբ չվնասի իրեն:




