Ինչպես բոլոր ժամանակների ամենահարմար սանրվածքը դարձավ ամենանորաձեւը (ֆոտո)
LifestyleWnews.am_ը գրում է.
Այսօր նորաձեւությունը հաճախ գալիս է փողոցից։ Այնտեղ ծնված թրենդները թեթեւ ու հասկանալի են, շնորհիվ սոցիալական ցանցերի, դրանք արագ տարածվում են ժողովրդի շրջանում։
Կոսը, որը մենք անում էինք տանը, մարզասրահում եւ լողափում, դարձել է սեզոնի ամենանորաձեւ սանրվածքը, ինչն ապացուցելու են գալիս տարբեր հայտնի նորաձեւության տան ցուցադրությունները։ Եթե նախկինում մոդելները անխնա կոսերով ներկայանում էին միայն կուլիսներում, ապա այժմ նման սանրվածը ցուցադրում են հենց պոդիումում։
«Երբ վարսերը կոս են արված, աղջիկը նորաձեւ, երիտասարդ եւ համարձակ տեսք ունի։ Չէ որ նա իր դեմքը բացում է, դադարում է այն թաքցնել վարսերի հետեւում, ինչն էլ խոսում է նրա ոճի եւ համարձակության մասին»,- ասում է իտալական գեղեցկության Domenico Castello տան ոճաբան Լուկա Դը Անիբալեն։
Քանի որ ժամանակակից աշխարհում բոլոերն են ձգտում հարմարավետության եւ պարզության, ամենաակտուալը մնում են անխնա եւ բնական կառուցվածքի կոսերը։ Անգամ աշխատանքային կերպարի ժամանակ սանրվածքը կարող է մնալ փոքր-ինչ գզգզված, սակայն էլեգանտ եւ չափավոր խիստ, ինչպես Diane von Furstenberg կամ Vera Wang-ի ցուցադրություններում է.
Եթե դուք չեք ենթարկվում դրես կոդի, ապա ընտրեք ազատ եւ «փնթի» տարբերակներ. կարող եք հատուկ մի քանի մազափունջ բաց թողնել կոսից։
Այլեւս պետք չէ երկար ժամանակ ծախսել վարսերի վրա. փաթաթեք եւ ընդհանուր կապեք վարսերը։ Երեկոյան կերպարի համար կանոնները նույնն են. կարելի է փոքր ինչ բարձրացնել կոսը, որպեսզի տեսողականորեն երկարացնեք պարանոցը, կպցնել մեկ կամ մի քանի գեղեցիկ ծամակալներ. Dolce & Gabbana-ն եւ Chanel-ն արդեն ցուցադրել են, թե ինչպես.








