Երևանում բացվել է հայտնի թբիլիսահայերին նվիրված լուսանկարների ցուցահանդես
ՄշակույթԵրևանում` Լեոի, 52 հասցեում, բացվել է թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Արմենպրեսի փոխանցմամբ` ցուցադրվում են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են իրենց գործունեությամբ Վրաստանում հայտնի դարձած և երկրի կյանքում ավանդ ներդրած հայերի մասին: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014 թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:
Ծրագրի հեղինակը թբիլիսյան Ագորա-Ջորջիա հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի: