Առաջին հայացքից՝ սովորական աղջիկ է. Բայց իմանալով նրա պատմությունը՝ կապշեք (ֆոտո, տեսանյութ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Կյանքում հանդիպող խնդիրներն ու անհաջողություններն ունակ են շատ մարդկանց կոտրել: Սակայն կան այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել այդ անհաջողություների դեմ և դրանից ավելի ուժեղ են դառնում: Այսօր Blog.1in.am-ը ձեզ նման մի մարդու մասին էլ կպատմի:
Այս աղջկա անունը Շալոմ Նկոմ է, նա 20 տարեկան է: Նա ծնվել է Նիգերիայում, այժմ ապրում է ԱՄՆ-ում: Երբ աղջիկն 9 տարեկան էր, նրա հետ դժբախտ դեպք է պատահել: Խանութում աղջկա վրա եռացող բուսայուղ են լցրել: Շալոմը կրծքի, մեջքի, դեմքի և ձեռքերի խորը այրվածքներ է ստացել:
Աղջիկը խոստովանում է, որ երբ նա դուրս է գրվել հիվանդանոցից, իր կյանքն իսկական դժոխքի է վերածվել: Մարդիկ միշտ նայել են աղջկա սպիերին, իսկ փոքրիկները նույնիսկ ծաղրել են նրան:
Դժբախտ պատահարի հետքերը փակելու համար Շալոմը սկսեց սովորել դիմահարդարման հիմունքերը: Արդյունքում աղջիկն այնքան հմտացավ այդ գործում, որ համադասարանցիները հերթ էին կանգնում նրա մոտ դիմահարդարվելու համար:
Այժմ Շալոմը հաջողակ վիդեոբլոգեր է դարձել, ինչպես նաև նա դիմահարդարման դասընթացներ է անցկացնում բոլոր ցանկացողների հետ: Աղջիկն ասում է, որ կարողացել է սիրել իրեն այնպիսին, ինչպիսին կա, և այժմ շատ երջանիկ է:
Դժբախտ պատահարը ոչ միայն կանխորոշեց այս աղջկա ապագան, այլ նաև ամբողջությամբ փոխեց նրա կյանքը:
