Գիտնականները հավ են աճեցրել դինոզավրի ճանկերով (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Չիլիի կենսաբանները հավերի ճանկերին վերադարձրել են դինոզավրերի վերջույթների անատոմիական կառուցվածքը: Այդ մասին հրապարակված է Evolution պարբերականում:
Գիտնականները կարողացել են հավերի վրա վերստեղծել դինոզավրերի ճանկերի զարգացման պրոցեսը` մոդիֆիկացնելով գեներից մեկի գործողությունը: Հետազոտողների ուշադրությունը գրավել է հավերի և դինոզավրերի ճանկերի աննշան տարբերությունը: Արդյունքում հավերը ծնվել են դինոզավրերի վերջույթների նման ճանկերով:
Համաձայն կենսաբանների` թռչունները հանդիսանում են դինոզավրերի ուղղակի հետնորդները: Այդ հետազոտությունը շարունակել է սաղմնային զարգացմանը պատասխանող սպիտակուցների մանիպուլյացիայի լաբորատոր փորձերի շարքը, և գիտական աշխարհին մոտեցրել էվոլուցիայի առեղծվածի լուծմանը մոլեկուլյար մակարդակով ` դինոզավրերից մինչև կենդանիների ժամանակակից տեսակները:
