Նյու Յորքում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Նյու Յորքում երեքշաբթի օրը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր Նյու Յորքում ակնկալում ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով»,- գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մինսկի ԵԱՀԿ խմբի համանախագահի հանդիպման մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: