Բաղադրիչներ
- ալյուր – 1,5 բաժակ
- սոդա – 1թ/գդ
- շաքարավազ – 1/2 բաժակ
- աղ – 1 պտղունց
- կակաո – 4ճ/գդ
- բուսայուղ – 4-5ճ/գդ
- վանիլին – 1թ/գդ
- կաթ – 1,5 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 1 բաժակ
- շաքարի փոշի – 4ճ/գդ
- շոկոլադ կաթնային – 90գր
Պատրաստման եղանակ
- Նրբաբլիթներով շոկոլադե տորթ պատրաստելու համար խառնում ենք ալյուրը, սոդան, կակաոն, շաքարավազը և աղը: Ավելացնում ենք բուսայուղը, վանիլինը և կաթը:

- Տաքացնում ենք թավան, վրան քսում մի քիչ յուղ, ապա թավայի կենտրոնում լցնում ենք բաժակի ¼-ի չափով խմոր: Երբ նրբաբլիթի վրա հայտնվեն պղպջակներ, ապա կարելի է այն շրջել և տապակել մյուս կողմից:

- Երբ բոլոր նրբաբլիթները պատրաստ լինեն և սառչեն, հարում ենք սերուցքը շաքարի փոշու հետ մինչև պինդ փրփուրի առաջացումը և քսում նրբաբլիթների վրա՝ ձևավորելով տորթ:

- Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը և լցնում պատրաստի տորթի վրա, ինչպես նաև կարելի է ձևավորել այն մրգերով և սերուցքի մնացորդով:

Շատ արագ և հեշտ պատրաստվող շոկոլադե տորթ նրբաբլիթներով և սերուցքային նուրբ կրեմով: