Ալիևն ընդունել է ԵԽԽՎ նախագահին
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացնքում մտքեր են փոխանակվել' կապված Ադրբեջանի և ԵԽԽՎ միջև հարաբերությունների ներկա դրության և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Սեպտեմբերի 21-ին Բրասյորը Բաքվում հանդիպել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ: Հանդիպման ժամանակ ներկաները ԵԽԽՎ նախագահին տեղեկացրել էին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության վրա պետության կողմից կիրառվող բռնությունների մասին: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն իր անհանգստությունն էր հայտնել տիրող իրավիճակի կապակցությամբ' խոստանալով այս հարցերն առաջ քաշել Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: