Իրինա Շեյքը՝ ներքնազգեստի գովազդային ֆոտոշարքում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Իրինա Շեյքը լուսանկարվել է Intimissimi ապրանքանիշի The Perfect Bra Book գրքի նոր տարբերակի համար: Բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի սիրեցյալին լուսանկարել է ամերիկացի լուսանկարիչ Սանտե Դ՝Օրացիոն, որը նախկինում գովազդային հոլովակներ էր նկարում Versace, Tommy Hilfiger, Victoria's Secret, Revlon, L'Oreal–ի նման ապրանքանիշերի համար:

Լուսանկարի վրա 30 ամյա աստղը ցուցադրում է ոչ միայն հավաքածուի նորույթները, այլեւ իր անթերի մարմինը:




Շեյքը Intimissimi ապրանքանիշի հետ պայմանագիր է կնքել դեռ 2006-ին: Այդ պահին դա Իրինայի ամենախոշոր պայմանագրերից մեկն էր, քանի որ աղջիկը դեռ այդքան էլ ճանաչված չէր համաշխարհային ապրանքանիշների միջավայրում: