«Գազպրոմը» 4 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ուզբեկստանից
Տնտեսություն«Գազպրոմը» եւ «Ուզբեկնեֆտեգազ» նավթաքիմիական ընկերությունն ստորագրել են ընթացիկ տարում 4 միլիարդ խորանարդ մետր ուզբեկական գազի գնման պարտավորագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ասված Է «Գազպրոմի» եվրապարտատոմսերի նոր թողարկման առթիվ հրապարակված հուշագրում:
«2015 թվականի դեկտեմբերին «Ուզբեկնեֆտեգազ» նավթաքիմիական ընկերության հետ մենք ստորագրել ենք 2016 թվականին 4 միլիարդ խորանարդ մետր ծավալով ուզբեկական գազի գնման պարտավորագիր»,- նշվում Է փաստաթղթում:
«Ուզբեկնեֆտեգազի» հետ պարտավորագիրը կնքվել Է Թուրքմենստանի «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի հետ «Գազպրոմի» հարաբերությունների սրման ֆոնին: Ընկերությունները վեճի մեջ են Ռուսաստանի ընկերության համար թուրքմենական գազի գնի պատճառով: Մասնավորապես, 2015 թվականի կեսերին պաշտոնական Աշխաբադը «Գազպրոմին» մեղադրել Է այն բանում, որ վերջինս 2015 թվականի սկզբից չի վճարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի հանդեպ իր պարտքերը թուրքմենական գազի մատակարարված ծավալների դիմաց:
2015 թվականի հունիսին «Գազպրոմը» «Թուրքմենգազի» նկատմամբ հայցով դիմել Է Ստոկհոլմի իրավարան՝ կապված գազի գնի վերանայման հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: