Բըրբանքի գրադարանում Դանա Ուալրաթը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր գիրքը
ՄշակույթԿալիֆորնիայի Բըրբանք քաղաքի հանրային գրադարանի մրցանակակին արժանացած գրող, փիլիսոփայության դոկտոր Դանա Ուալրաթն ապրիլի 4-ին Բուենա Վիսթայի գրադարանում կխոսի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Ինչպես ջուրը քարի վրա» գրքի մասին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Massis Post-ը:
Չափածո վեպը պատմում է մի ընտանիքի երեք զավակների մասին, ովքեր թաքնվում են ցերեկը, իսկ գիշերը փախչում, երբ օսմանյան փաշաներն իրագործում են հայերին ոչնչացնելու իրենց ծրագիրը: Հեղինակը կխոսի Հայաստանում ունեցած փորձառության, Արևմտյան Հայաստան կատարած այցելության և գրքի ստեղծման վրա այդ ամենի ազդեցության մասին: