Քեյթ Միդլթոնը կրկին փայլել է իր նրբաճաշակությամբ (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Մարտ ամսվա ամեն 2-րդ երկուշաբթի օրը բրիտանացիները նշում են Ազգերի համագործակցության օրը, որը տոնում են նաև թագավորական ընտանիքի անդամները` Էլիզաբեթ 2-րդի գլխավորությամբ։ Այս տարի Վեսթմինսթերյան աբբայությունում կայացած տոնակատարությանը ներկա են եղել Վինձորների ընտանիքի բոլոր անդամները։
Տոնակատարության օրն առանձնահատուկ ուշադրության է արժանացել Քեմբրիջի դսքուհի Քեյթ Միդլթոնը, ով եկեղեցում հայտնվել է Erdem նրբաճաշակ ու էլեգանտ վերարկուով և դրան սազական John Boyd մոխրագույն գլխարկով:
Դքսուհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարողանում է հիանալիորեն համադրել անգլիական զսպվածությունն ու թագավորական ճաշակը:








