Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Ձեր բնութագիրը` ըստ ճապոնական հորոսկոպի

Մուկ: Ճապոնական հավատալիքների համաձայն մուկը հմայիչ է ուրիշների աչքում, բայց մանրուքների պատճառով իրար է անցնում: Առաջին հայացքից մուկը թվում է հանգիստ, հավասարակշռված և ուրախ: Մինչդեռ այդ զվարթության ետևում թաքնված են ջղագրգռությունն ու անհանգստությունը: Մուկը զուսպ է և թաքցնում է իր հոգսերը: Որպես կանոն, մուկն աչքի չի ընկնում խորագիտակությամբ, բայց նա ազնիվ է ու փառասեր, օժտված է սկսած գործը մինչև վերջ հասցնելու մեծ ընդունակությամբ: Նա սիրում է փողն իր վրա ծախսել: Ոչ մի բանից իրեն չզրկելով՝ աշխատում է փողը պարտք չտալ: Մուկը սիրում է ընկերակցություն և հաճույքով բամբասում է: Նա ավելի շատ ծանոթներ ունի, քան իսկական բարեկամներ: Մկան տարում ծնված մարդկանց կյանքի առաջին փուլը բարեհաջող է լինում: Երկրորդ փուլում նրանք կարող են ամեն ինչ կորցնել կամ հապճեպ քայլի, կամ էլ, որ հաճախ է պատահում, բուռն, կործանարար սիրո պատճառով: Վերջին փուլում մկան կյանքը հիմնականում ընդանում է անխռով:

Գոմեշ: Գոմեշը համբերատար է և ոչ շաղակրատ: Նա էքսցենտրիկ է և սաստիկ մոլեռանդ: Եթե նրան որևէ մեկը չի սիրում, ապա միայն այդ պատճառով: Թեև առերևույթ հանգիստ է, բայց ունի բարկացկոտ և դյուրաբորբոք բնավորություն: Նրա հազվադեպ ցասումը սարսափելի է. այդ վիճակում նա չի գիտակցում իր արարքները: Նա ինքնամփոփ է, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է պերճախոս լինել: Ժրաջան է, նրա տունը բարգավաճում է, քանզի նա հմուտ ձեռքեր ունի: Գոմեշը շուտ է վճիռներ կայացնում, նա համառ է, ատում է ձախորդությունն իր գործերում: Անողոք է նրանց հանդեպ, ովքեր խոչնդոտում են նրա գործունեությունը: Սերը գոմեշի համար երկրորդական նշանակություն ունի. Դա հուզական լուրջ դժվարություններ է առաջացնում ընտանեկան հարաբերություններում: Նրա կյանքի առաջին փուլը հիմնականում բարեբաստիկ է: Երկրորդ փուլում նրան դժվարություններ են սպասվում ամուսնության մեջ կամ հասարակական կյանքում: Այս դեպքում նա երբեմն կորցնում է նախկինում իրեն սիրող մարդկանվ մտերմությունը և նրանց հարգանքը, ովքեր ավելի վաղ հիանում էին իրենով: Երրորդ փուլը, հարթելով բոլոր հակասությունները, կարող է քիչ թե շատ հանգիստ լինել:

Վագր: Վագրը զգայուն է, հուզահակ, ընդունակ խոր մտորումների և ուժեղ սիրո: Վագրը սովորաբար հարգված է, բայց հաճախ ընդհարվում է տարիքով կամ դիրքով ավագների հետ: Վագրին առհասարակ ավելի բարձր են գնահատում, քան նա արժանի է: Նա կարող է հրաժարվել կարևոր վճիռ կայացնելուց ընդհուպ մինչև այն պահը, երբ արդեն ուշ կլինի: Լինելով սահմանափակ` նա չի վստահում ոչ ոքի: Վագրն անվեհեր է ու հաստատակամ: Դրա հետ միասին եսամոլ է ու համառ և միշտ չէ, որ վստահության է արժամանանում: Ասիայում, հատկապես ճապոնիայում, վագրի տարին բարեհաջող է համարվում երեխայի ծննդի համար, առավել ևս տղայի: Վագրը մարմնավորում է երկրի հզորությունը:

Ճագար: Ճագարը երջանիկ մեկն է: Նա պերճախոս է, տաղանդավոր ու փառասեր: Պարկեշտ է, զուսպ, առաքինի, ունի անթերի ճաշակ: Ճագարը սիրում է հասարակություն, հասարակությունն էլ` նրան: Ճագարը միշտ հաջողակ է: Նա սիրում է մի փոքր բամբասել, բայց դա անում է նրբորեն ու տակտով, վատ բաներն ասում է խիստ դժկամությամբ: Ճագարը կապված է նրանց հետ, ում սիրում է, սակայն տարօրինակ կտրված է իր ընտանիքից, ընտրած բարեկամներին գերադասելով իր ընտանիքի անդամներից: Ճագարն այնքան էլ հեշտ չի կորցնում հավասարակշռությունը: Նա հանգիստ է, անխռով: Առանձնապես հաջողակ է գործարար ոլորտում: Ճագարները մելամաղձոտ խառնվածք ունեն, հակված են հաճախ վշտանալու և նույնիսկ լաց լինելու: Նա բծախնդիր է, բայց դրա հետ մեկտեղ ոչ այնքան լավ խորագիտակ: Նա փոքր-ինչ պահպանողական է և ոչինչ չի ձեռնարկում` նախօրոք ծանր ու թեթև չանելով թեր և դեմը:

Վիշապ: Վիշապը քաջառողջ է, կենսական ուժով ու եռանդով լի, բայց խիստ դյուրագրգիռ է և իսկույն կորցնում է համբերությունը: Նաև սարսափելի համառ է: Վիշապը ուժեղ կամքի տեր է, բարոյական, վեհանձն: Նրան հարգում են: Նա ազդեցիկ է: Ամենազուսպ նվիրյալն է: Վիշապն ընդունակ չէ կեղծավորության և նույնիսկ ամենատարրական դիվանագիտության: Նա անկեղծ է իր դատողություններում, և նրա կարծիքին կարելի է հավատալ: Նա կարող է աշխատել լիակատար հատույցով, բայց քանի որ սիրտը բարի է, նրան դյուրությամբ կարելի է հակել նաև վատ գործի: Վիշապը երբեմն անհանգստանում է կեղծ պատճառներով: Վիշապը հազվադեպ է ամուսնանում երիտասարդ տարիքում, ոմանք նույնիսկ մնում են ամուրի: Վիշապը հաջողություն է վայելում: Նա անզուսպ լեզու ունի, և նրա խոսքերը հաճախ կանխում են միտքը: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել նրա կարծիքը: Այր վիշապները համարվում են երջանիկ մարդիկ:

Օձ: Օձը հարգված է իր իմաստության, հեռատեսության և կամքի համար: Նա անհավատալիորեն հաջողակ է: Նա կարող է ճարել այն ամենը, ինչ կամենաք: Օձը սնապարծ է և միշտ նրբաճաշակ հագնված: Նա եսապաշտ է և մի քիչ ժլատ, սակայն պատահում է, որ համակրելու դեպքում կարող է օգնության հասնել: Երբեմն նա այնքան սաստիկ է խնամակալում որևէ մեկին, որ ուզում են նրանից շուտափույթ ազատվել: Այս դեպքում ոչինչ չես կարող անել: Օձը միշտ կասկածի տակ է առնում ուրիշ մարդկանց կարծիքներն ու դատողությունները, ուստի նախընտրում է ապավինել սեփական ինտուիցիային: Ամբողջ աշխարհը նա տակնուվրա կանի` նախորոշված նպատակին հասնելու համար: Օձի տարում ծնված տղամարդը սիրատենչ է ու սենտիմենտալ, կինը` գեղանի:

Ձի: Ձին հանրաճանաչ է: Նա ուրախ է, շատախոս, համակրելի: Նա խելամտորեն է ծախսում դրամը, լավ ֆինանսիստ է: Մինչ մարդիկ իրենց մտքերը կարտահայտեն, նա սեփական խելքով կռահում է դրանք, որը նրան հնարավորություն է տալիս կանխել այդ մտքերը` մերժելով կամ հավանություն տալով: Ձին խելացի է, տաղանդավոր, սիրում է ամեն բան անել իր ձեռքերով: Դրա հետ մեկտեղ նա շատ խտրաբարո է հագուստի ու շարժուձևերի հարցերում: Ձին կարող է ամեն ինչից հրաժարվել հանուն սիրո` անտարբեր դառնալով մնացած ամեն ինչի նկատմամբ: Այդ պատճառով նա հաճախ ձախորդություններ է կրում իր կյանքում: Ձին համբերատար չէ: Նա կամակոր է, առօրյա գործերը նրան չեն հետաքրքրում: Մտերմության մեջ նա կույր է, և նրան հեշտ է խաբել: Ձին սիրում է թատրոն, համերգ, օպերա, ժողով` այն ամենը, որտեղ ամբոխ կա: Ձին շուտ է համբերահատվում և այդ պատճառով կորցնում է վստահությունը: Ձին չափազանց անկախ է, խորհուրդներ չի լսում և գործում է յուրովի:

Ոչխար: Արտիստիկ է, լավ ճաշակ ունի, կրքոտ խառնվածք: Ոչխարն օժտված է արվեստին տիրապետելու ընդունակություններով: Բայց նա հոռետես է, անհանգիստ, ամոթխած, նրան հաճախ անակնկալի է բերում կյանքը, նա չգիտի ինչ ուղղություն ընտրել և միշտ ապավինում է այլոց: Ունի հաճելի շարժուձև, բայց և քմայքոտ բնավորություն: Դրա հետ մեկտեղ կարողանում է դուր գալ, հեշտությամբ համարվում է ցանկացած ապրելակերպին և նյութական դժվարություններ չի կրում: Հաճախ կրոնասեր է: Սիրով իր ունեցվածքից բաժին է հանում մյուսներին` իրենից ավելի դժբախտներին` չակընկալելով ու չպահանջելով շնորհակալություն:

Կապիկ: Ճապոնացիների կարծիքով կապկի տարում ծնված մարդկանց կարելի է անվանել անկազմակերպ հանճարներ: Լինելով խելամիտ, լայնընդգրկուն ձեռնարկումների ընդունակ`նրանք հիանալի աշխատողներ են հնարամտություն և իրազեկություն պահանջող բոլոր բնագավառներում: Կապիկը հնարամիտ է և ինքնատիպ, նա կարող է զարմանալի արագությամբ լուծել ամենադժվարին պրոբլեմները, սակայն եթե անմիջապես չի սկսում դրանց լուծումը, ապա կարող է թողնել դրանք` այդպես էլ ձեռնամուխ չլինելով գործին: Կապիկը մարդամոտ է, և այն տպավորությունն է ստեղծվում, թե նա բոլորի հետ հաշտ ու համերաշխ է, իրականում հաճախ վատ կարծիքի է ուրիշների մասին` իրեն դասելով ամենքից վեր: Չնայած դրան, կապիկներին սիրում են, դրվատում հմտության, տաղանդի և ճկունության համար: Կապիկը խելացի է, գիտելիքների մեծ ծարավ ունի, նա ամեն ինչ կարդացել է, անչափ շատ բան գիտի, տեղյակ է կատարվող ամեն ինչից: Հրաշալի հիշողություն ունի, կարող է իսկույն մտաբերել տեսածի, կարդացածի կամ լսածի ամենափոքր մանրամասները: Սա կրքոտ ու ուժեղ խառնվածք է: Կապիկը կարող է ամեն ինչում հաջողության հասնել, եթե ձեռնարկի իրեն հաճո գործ:

Աքաղաղ: Նա մշտազբաղ է, տարված իր աշխատանքով: Նա միշտ ձգտում է ավելին անել, քամ կարող է, և ձեռնամուխ է լինում իր ուժերը գերազանցող խնդիրների: Երբ աքաղաղը տեսնում է, որ պարտություն է կրում, դառը հիասթափություն է ապրում: Աքաղաղը էքսցենտրիկ է, սիրում է, որ իրեն նկատեն: Սակայն աչքի ընկնելով` նա ավելի հաճելի է հասարակության մեջ, քան անձնական հարաբերություններում: Նա մտածում է, որ ինքը միշտ իրավացի է և լավ գիտի, թե ինչ է անում: Նա ոչ ոքի չի վստահում և հույսը դնում է լոկ իր վրա: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ նա ընդունակ չէ լուրջ գործերի, բայց այդպես չէ: Նա լի է անհեթեթ և անիրագործելի մտահղացումներով, սիրում է իրեն հերոս ներկայացնել, բայց մնում է երազող: Նա վատնող է, մսխում է իր ամբողջ վաստակը, հաճախ կարող է աղքատանալ, սնանկանալ: Աքաղաղը բացսիրտ է, ասում է այն, ինչ մտածում է: Սակայն այդ շիտակությունն ուրիշների զգացմունքների ու թուլությունների նկատմամբ անտարբեր լինելուց է: Անհրաժեշտ դեպքերում աքաղաղն իսկապես քաջ է ու անվեհեր: Շատ մարդիկ աքաղաղներին հետաքրքիր են համարում:

Շուն: Ըստ ճապոնական հավատալիքների, շան տարում ծնվածները օժտված են մարդկային բնավորության բոլոր հրաշալի գծերով: Շունն օրինապահ է, հավատարիմ, ազնիվ, նրա մեջ զարգացած է պարտքի զգացումը: Շունը վստահություն է ներշնչում, կարողանում է պահել այլոց գաղտնիքները: Շանը սովորաբար բարձր են գնահատում, և դա հիմնավորված է: Նա ամեն հնարավոր բան անում է ուրիշների համար, նրա նվիրվածությունը մեծ է` ընդհուպ մինչև ինքնուրացում: Նրան քիչ է մտահոգում սեփական հարստությունը: Նա մեծահոգի է և անշահախնդիր: Սակայն եթե նրան դրամ պետք լինի, բոլորից լավ ինքը կարող է այն հայթայթել: Նա չի սիրում ամեն կարգի հավաքույթներ, մարդկանց բազմություն: Շունն ինքնափոփ է: Նա չափազանց համառ է և գիտի, թե ինչ է ուզում: Հաճախ լպիրշ է լինում, և նրանից վախենում են կտրուկ ու կոնկրետ դիտողությունների համար: Շան տարում ծնված մարդիկ միշտ եղել են արդարության ջատագովներ: Իր ամբողջ տարօրինակությամբ հանդերձ, շունը հազվադեպ է պաշտպան կանգնում հիմար գործերի:

Վարազ: Վարազի տարում ծնված մարդիկ, ըստ ճապոնացիների, իրենց կյանքը պետք է անցկացնեն անաղարտության սպիտակ դրոշների ներքո, քանի որ ապականության հակումը վտանգ է ստեղծում նրանց համար: Ինչ նպատակ էլ լինի, վարազը ահռելի ուժով ձգտում է դրա իրականացմանը: Մեծ է այդ ներքին ուժը, ոչինչ չի կարող դիմակայել դրան: Օժտված լինելով հսկայական տոկունությամբ, վարազը չի շեղվում ընտրած ուղղությունից: Նա քիչ բարեկամներ ունի, բայց չի կորցնում նրանց, և հանուն նրանց ընդունակ է մեծ զոհողությունների: Վարազ բարեկամ ունենալը մեծ հաջողություն է : Այդ մարդիկ զուսպ են, ուրբաթախոս, իսկ եթե որոշում են արտահայտվել, ամեն ինչ ասում են միանգամից: Գիտելիքների մեծ ձգտում ունի: Նա շատ է սովորում, բայց գիտությունների մեջ մեծ հաջողությունների չի հասնում: Վարազը բավականին դյուրագրգիռ է, բայց ատում է վեճն ու նույնիսկ կռիվը: Նա կապված ու բարի է նրանց հանդեպ, ում սիրում է: Կյանքի առաջին և երկրորդ փուլում ամեն տեսակ դժվարություններ է կրում: Բայց ինչպիսին էլ լինեն դրանք: Համեստ ու ամոթխած վարազը երբեք կողմնակի անձանց օգնությանը չի դիմի: Նա ինքը կգտնի ելքը: Լինելով ազնիվ, շիտակ և իմպուլսիվ խառնվածքի տեր, վարազը հաճախ տուժում է անազնիվներից և խորամանկներից:

Պատրաստեց Լիանա Կարապետյանը

ՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը