ԼԺՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 2-ին
Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության նախագահի և խորհդարանի պատագմավորների ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 2-ին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով ԼԺՀ Գերագույն խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարյակինին:
«Ընտրությունները կանցկացվեն Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության հետ միաժամանակ: Ընտրությունների անցկացման նախնական ամսաթիվը համաձայնեցված է նոյեմբերի 2-ով», - ասել է Կարյակինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԼԺՀ-ն պատրաստվում է 2014թ.-ի նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ անցկացնել: