Ադրբեջանում ԻԼԻՊ-ը ավելի քան երկու տասնյակ մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինԱդրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ 26 մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ձերբակալվածները մեղադրվում են զինված խմբավորումներ ստեղծելու, դրանց գործողություններին մասնակցելու, խմբավորումներին զենքով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով և ռազմատեխնիկայով ապահովելու, անչափահասներին ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ ներգրավելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ: