Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտարարում է ներդրումային ծրագրերի հավաքագրման մեկնարկի մասին
ՏնտեսությունՀայաստանի զարգացման հիմնադրամը տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց, որոնք ունեն ներդրումային և գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել հիմնադրամ՝ տեղական և օտարերկրյա հնարավոր ներդրողներին ներկայացնելու և ներդումների ներգրավման նպատակով։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, ներդրումային կամ գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն են` ծրագրի մանրամասն նկարագրություն (իրավիճակի վերլուծություն, նպատակներ, իրականացման ժամկետներ, ակնկալվող արդյունքներ), ակնկալվող ներդրումների չափը, ձևերը, ֆինանսավորման աղբյուրները, տեսակները, ոչ ֆինանսական ակտիվների առկայությունը, ֆինանսական հոսքերի կանխատեսումները (cash flow)` 3 հնարավոր սցենարով, ռիսկերի գնահատում, այդ թվում՝ ֆինանսական, SWOT վերլուծությո ւն, ծրագրով նախատեսված ներդրումների ետգնման ժամկետը (հաշվարկներ), ծրագրի կառավարման համակարգի նկարագրություն, հնարավոր ներդրողների (գործընկերների) հետ համագործակցության ձևաչափը, ապրանքատեսակ(ներ)ի իրացման հնարավոր (ներքին և արտաքին) շուկաների վերլուծություն և ծրագրին վերաբերող այլ տեղեկատվություն։
Ժամկետների սահմանափակումներ չեն արվում։ Ներդրումային և գործարար ծրագրերը կարելի է ուղարկել կամ առձեռն ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամ: