«Հրապարակ». «Սև մութ ամպեր են կուտակվում Վաչե Տերտերյանի գլխին»
Սև մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են՝ նա կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրում է «Հրապարակ»-ը:
Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Սյունաց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար:
Ինչ վերաբերում է Տերտերյանի պաշտոնանկությանը, ասում են՝ պատճառը համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում հայտնաբերված չարաշահումներն են:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: