Հայաստանն Ուզբեկստան և Ճապոնիա կարտահանի ծխախոտի ֆիլտրաձողեր
ՏնտեսությունՀայաստանից Ուզբեկստան, Ճապոնիա ու ևս երկու այլ երկրներ կարտահանվեն ծխախոտի ֆիլտրաձողեր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Այդ նպատակով կառավարությունը թույլատրվեց «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կողմից «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված«վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. հոկտեմբերի 7-ը:
«Ընկերությունը ՀՀ է ներմուծել ծխախոտի ֆիլտրաձողեր, որոնք պետք է վերամշակվեին և արտահանվեին 2015 թվականի ընթացքում: Սակայն Ուզբեկստանի գործընկերները ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել ձեռք բերել ապրանքը և արտահանումը պետք է իրականացվի այս տարի: Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի վերամշակման աշխատանքներն ավարտել արտադրանքն արտահանելու համար»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ հայկական ընկերությունը նման համաձայնագրեր է կնքել նաև ճապոնական ու ևս երկու այլ երկրների գործընկերների հետ ու պետք է իրականացնի արտահանում: