Բոլիվուդի TOP 5 ամենաաղմկահարույց եւ անհեթեթ բամբասանքները
LifestyleՍա, թերեւս, ամենաէժանագին բամբասանքն էր: Այն բանից հետո, երբ Այշվարիան խզեց հարաբերությունները Սալման Խանի հետ, շշուկներ տարածվեցին, թե բոլիվուդյան գեղեցկուհին սիրավեպ է սկսել Ամիթաբհ Բաչանի հետ: Ասում են` այս խոսակցությունները տարածել է հենց Սալմանը: Նաեւ խոսակցություններ կային, թե հենց այդ ասեկոսեների պատճառով էր Բաչանի կինը` Ջայան, դեմ իր որդու` Աբիշեքի եւ Այշվարիայի ամուսնությանը:
Այշվարիա Ռայի երկրորդ հղիությունը

Առաջին երեխայի ծնունդից հետո Այշվարիայի քաշը երկար ժամանակ չէր նվազում: Այդ պատճառով շատերը ենթադրում էին, թե դերասանուհին կրկին հղի է:
Կարինա Կապուռ եւ Շահիդ Կապուռ

Խոսայցություններ կային, թե այս երկու բոլիվուդյան աստղերը վատ հարաբերությունների մեջ են եւ, որ Շահիդը չի ցանկանում իր կողքին տեսնել Կարինային: Այնուամենայնիվ, դերասանը հերքել է այս շշուկները: Ավելի ուշ նրանք միասին նկարահանվել են Milenge Milenge կոչվող ֆիլմում:
Ռիտիկ Ռոշան եւ Կանգանա Ռանաութ

Երբ Ռիտիկն ու Սուսաննա Խանը բաժանման եզրին էին, մամուլում շշուկներ տարածվեցին, թե դերասանը հանդիպում էր Կանգանայի հետ: Այս բամբասանքը հիասթափեցրեց շատերին:
Սալման Խան

Սալման Խանը եւս զերծ չի մնացել բամբասանքներից: 2012 թ-ին շշուկներ տարածվեցին, թե դերասանը միաժամանակ հանդիպում էր Սանգիտա Բիջլանի եւ Սոմի Ալիի հետ: Ինչպես եւ մյուս բոլոր բամբասանքներն, այս մեկն էլ ժամանակի ընթացքում մոռացվեց: