Brent նավթի գինն անցած տարվա դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 42 դոլարը
ՏնտեսությունԼոնդոնի ICE բորսայում մարտի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը աճել Է 1,3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 42,02 դոլար, ինչն առավելագույն նշագիծն Է 2015 թվականի դեկտեմբերից ի վեր, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Նավթային գնանշումներից անմիջապես հետո ամրապնդվել Է նաեւ ռուբլին: Այսպես, Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը ցած Է ընկել 68 ռուբլու նշագծից, իսկ եվրոյինը՝ 77 ռուբլու նշագծից: Երեկվա սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ ռուբլին դոլարի նկատմամբ ամրապնդել Է 48 տոկոսով՝ մինչեւ 67,61 ռուբլի, եվրոն՝ 88 կոպեկով՝ մինչեւ 76,25 ռուբլի:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, թանկացող նավթից բացի, ռուբլուն աջակցում Է հանգուցային տոկոսադրույքի վերաբերյալ ՌԴ-ի Կենտրոնական բանկի որոշումը: Ռուսաստանի Բանկն այսօր հանգուցային տոկոսադրույքը դարձյալ պահպանել Է տարեկան 11 տոկոսի մակարդակին: Այդպիսով՝ տոկոսադրույքն անփոփոխ Է մնում 2015 թվականի օգոստոսից: Կարգավորիչը նման որոշում Է ընդունել բարձր մակարդակի վրա պահպանվող գնաճային սպասումների ֆոնին: