ԵՏՀ Կոլեգիան հաստատել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու նախագիծը
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար անհրաժեշտ ապրանքները ներմուծման մաքսային տուրքերից ազատելու մասին որոշմանը:
Այդ մասին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Որոշման համաձայն` սակագնային զեղչեր ստանալու համար ներկրողը ՀՀ մաքսային իշխանություններին պետք է ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը: Այն ուղղված է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման գործով ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորվածությունների կատարմանը: