ԵՏՀ Խորհուրդը հաստատել է ապրանքների միասնական ցանկի ձևավորման և իրականացման կարգը
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը մարտի 17-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է ապրանքների միասնական ցանկի ձևավորման և իրականացման կարգը, որի առնչությամբ սահմանվել են անվտանգության պարտադիր պահանջներ ԵԱՏՄ շրջանակներում: Հաշվի են առնվել հիմնավորումները, թե որ ապրանքները կարող են ներառվել միասնական ցանկի մեջ:
Ինչպես հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, փաստաթղթով հաստատվել է այն ձևաչափը, որով կարելի է պատրաստել ու Հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ այս կամ այն ապրանքները միասնական ցանկ մտցնելու, դրանից հանելու, ապրանքի կամ ապրանքային խմբերի անվանումներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
ԵԱՏՄ պայմանագրով սահմանված է, որ միության տեխնիկական կարգավորումները կամ ազգային պարտադիր պահանջները կարող են վերաբերել միասնական ցանկում ներառված ապրանքներին: