1 սեւ փոքրիկ զգեստ եւ այն հագնելու 5 տարբեր եղանակ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Հազարավոր կանայք պետք է շնորհակալություն հայտնեն լեգենդար դիզայներ, ֆրանսուհի Կոկո Շանելին իրենց սիրելի սեւ զգեստը հեղինակելու համար։ Չէ որ կնոջ զգեստապահարանն անհնար է պատկերացնել առանց սեւ փոքրիկ զգեստի, որը կարելի է հագնել ցանկացած սեզոնին եւ ցանկացած միջոցառմանը։ Սակայն մշտապես նորաձեւ եւ ոճային լինելուց բացի, սեւ փոքրիկ զգեստն ունի եւս մեկ առավելություն՝ այն կարելի է համադրել տարբեր ոճերի հագուստների, կոշիկների եւ աքսեսուարների հետ։
Ներկայացնում ենք սեւ փոքրիկ զգեստը հագնելու տարբեր ձեւեր.
Տարբերակ 1

Կարելի է սեւ զգեստի տակից հագնել դասական ոճի վերնաշապիկ, համադրել բարձրակրունկ կոշիկով եւ գեղեցիկ աքսեսուարներով։
Տարբերակ 2

Այս տարբերակում համադրված են սպորտայինն ու դասականը:
Տարբերակ 3

Գեղեցիկ պիջակ, սեւ զգեստ եւ բարձրակրունկներ
Տարբերակ 4

Սեւ-սպիտակը՝ համադրված գունավոր աքսեուարներով
Տարբերակ 5

Նույն սեւ զգեստը կարելի է փոխել ընդամենը մեկ աքսեսուարի՝ գոտու օգնությամբ