Նյարդային բջիջները կհաղթեն ճարպակալմանը
Lifestyle1in.am-ը գրում է.
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները մկների մոտ հայտնաբերել են նյարդային բջիջներ, որոնք պատասխանատու են ցանկությունը ճնշելու համար։
Հետազոտողները պնդում են, որ իրենց աշխատանքի արդյունքները կարող են օգնել մշակել ճարպակալման դեմ պայքարի նոր մեթոդներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science պարբերականում։
Գիտնականներն ընդգծել են, որ երբ իրենց հայտնաբերած ուղեղի բջիջները գրգռվում ու ազդանշաններ են հղում, իրենց լաբորատոր մկները դադարեցնում են սնվելը։ Նրանք նշում են, որ այդ ազդանշանները կարծես թե ասում են, որ կենդանին կուշտ է։ Գիտնականներ կարծում են, որ դա կօգնի պայքարել գլոբալ ճարպակալման դեմ։