Քիմ Քարդաշյանը՝ իր պատկերներով բաճկոնով (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ մարտի 17-ին պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Կալիֆոռնիայի փողոցներում։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղը այցելել է Բևերլի Հիլզում գտնվող կոսմետիկ վիրաբուժության կենտրոն՝ մասնակցելու սեանսի։
Կոսմետոլոգի մոտ այցի համար հանրահայտ աստղը հագնված է եղել բավական համարձակ. ոմանք դա կհամարեն հանդուգն ու նորաձև, իսկ մյուսները՝ կատարյալ անճաշակություն։ Քիմը կրել է բաճկոն, որի վրա կարելի է տեսնել հենց իր պատկերները և Stay chill (թարգմանաբար՝ հանգստացիր) գրառումը։
Ավելի վաղ Քիմը կրել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի պատկերով մարզաշապիկ։





