Մի քանի պատճառ հենց հիմա մեղրով կաթ խմելու համար
Lifestyleshabat.am-ը գրում է.
Ահա թե ինչպիսի դրական ազդեցություն է ունենում մեղրով կաթի օգտագործումը օրգանիզմի վրա:
1. Լավ քուն: Փոքր քանակությամբ գլյուկոզան օգնում է նվազեցնել ուղեղի ակտիվությունը և պարգևում է հանգիստ քուն:
2. Էներգիա և կենտրոնացում: Ամեն առավոտ մեկ բաժակ նուշի կաթը՝ երկու ճաշի գդալ մեղրի հետ միասին կբարձրացնի էներգիան, որն անհրաժեշտ է ողջ օրվա համար: Կովի կաթը հարուստ է բազմաթիվ հանքային նյութերով և վիտամիններով, սակայն առավել օգտակար է նուշի կաթը:
3. Դանդաղեցնում է ծերացման պրոցեսը: Հետազոտողները պարզել են, որ նուշի կաթը դրական ազդեցություն է ունեում ողջ օրգանիզմի վրա, այդ թվում մաշկի: Հին ժամանակներում մարդիկ հավատացած էին, որ նուշի կաթն ու մեղրը հանդես են գալիս որպես երիտասարդության էլիքսիր:
4. Հակաբակտերիալ պաշտպանություն: Կաթի և մեղրի միացությունը հիասքանչ միջոց է ստաֆիլակոկ բակտերիայի դեմ:
5. Մարսողության կարգավորում: Մեղրն ու կաթը շատ արդյունավետ են մարսողության կարգավորման համար: Մեկ բաժակ կաթը կանցկացնի փորկապությունը, աղիքային խնդիրներն ու փքվածությունը:
6. Շնչուղիների վարակների դեմ: Մեղրն ու կաթը կօգնեն բուժել հազը: Այս երկու բաղադրիչների միախառնումը հզոր դեղամիջոց է: