Գիտնականներ. Երիտասարդները համացանցը նախընտրում են առողջ քնին
Lifestylenews.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները, որոնք մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացրել, պարզել են, որ երիտասարդները համացանցից ավելի մեծ կախվածություն ունեն, քան նախկինում ենթադրվում էր: Մասնագետները պարզել են, որ շատերը նախընտրում են ժամանակ անցկացնել համացանցում, քան առողջ քուն մտնել, հայտնում է Informing-ը:
Հարցումները, որոնց մասնակցել է 18-25 տարեկան 2.5 հազար կամավոր, ցույց են տվել, որ երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում է այն, ինչ կապված է համացանցի հետ, քան այն, ինչ վերաբերում է առողջ ապրելակերպին:
Հարցվածների 69 տոկոսը խոստովանել է, որ համացանցն իրենց համար շատ կարեւոր է, եւ միայն 11 տոկոսն է նշել, որ ավելի լավ է քնել, քան ժամանակը տարբեր կայքերում անցկացնել: Հարցվածների 17 տոկոսը նշել է, որ առողջ քնից ավելի կարեւոր է մեքենա վարելու հնարավորությունը, իսկ 57 տոկոսի համար էլ առողջ քնից կարեւոր է տաք ջուրը:
Հարցվածների 81 տոկոսն էլ կարծում է, որ խոսքի ազատությունը երջանկության գլխավոր նախապայմանն է: