Դանիայում հայտնաբերված խաչելությունը կարող է փոխել քրիստոնեության պատմության մասին պատկերացումները
ՄշակույթՀնագետը դանիական Ֆյուն կղզու Աունսլեւ տեղանքում մետաղորսիչի օգնությամբ արտասովոր ոսկե իր է գտել, որը կարող է Դանիայի տարածքում հայտնաբերված խաչելություններից հնագույնը լինել: Ostfyns Museer թանգարանի մասնագետները կարծում են, որ այն X դարի առաջին կեսի խաչելություն է:
Խաչի երկարությունը 4.1 սմ է, քաշը՝ 13.2 գրամ: Դրա վրա տարածած ձեռքերով մարդկային պատկեր է: Հետազոտողները նշում են, որ այն հիշեցնում է 1879 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմից ոչ հեռու գտնվող Բիրկա հնագույն քաղաքի շրջանում վիկինգների ժամանակաշրջանի կնոջ դամբարանում հայտնաբերված ոսկեզօծ արծաթե խաչը:
Դանիացի հնագետների կարծիքով, խաչելությունը, ամենայն հավանականությամբ, պատկանել է կնոջը: Սակայն առայժմ հստակ չէ, արդյո՞ք այն քրիստոնեական խորհրդանիշ է, թե պարզապես զարդ: