Հաքերային գրոհից հետո Ադելի անձնական լուսանկարները հայտնվել են համացանցում
LifestyleԲրիտանացի երգչուհի Ադելը ենթարկվել Է հաքերային գրոհի. անհայտ անձինք գողացել են նրա անձնական լուսանկարները եւ զետեղել Համացանցում, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Guardian-ին: Նրանց ձեռքում Է հայտնվել, մասնավորապես, երգչուհու հղիության ժամանակ արված լուսանկարները, ինչպես նաեւ նրա երեք տարեկան որդու՝ Անջելոյի լուսանկարները:
Բացի այդ, հաքերները հափշտակել են Ադելի մանկական եւ դեռահաս տարիքի լուսանկարները, որոնք նա երբեք չի հրապարակել: Լուսանկարներից մեկում նա Սանտա Կլաուսի հագուստով Է:
Երգչուհին, որը խստիվ գաղտնի Է պահում իր անձնական կյանքը, սաստիկ զայրացել ու վշտացել Է տեղի ունեցածից, նշում Է հրատարակությունը՝ վկայակոչելով նրա ընկերներին: Ենթադրվում Է, որ չարագործներն ընտանեկան արխիվ մուտք գործելու հնարավորություն են ստացել՝ կոտրելով Էլեկտրոնային փոստը, իսկ այնուհետեւ այն զետեղել են Facebook-ում: