Հոլիվուդում նկարահանվող հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանի ոճը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Շատ քիչ հայ դերասանուհիներ են կարողանում իրենց ուղին հարթել Հոլիվուդում: Երիտասարդ եւ հմայիչ Անժելա Սարաֆյանն այդ երջանիկ բացառություններից է: Դերասանուհին նկարահանվել է «24 ժամ», «Ամերիկյան սարսափի պատմություն» ֆիլմերում, ինչպես նաեւ հայտնի «Մենտալիստ» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում: Սակայն Հայաստանում, իսկական, ոգեւորություն առաջացավ, երբ ամերիկահայ դերասանուհուն նկատեցին «Մթնշաղ» ֆիլմի վերջին մասում` վամպիրուհու կերպարով: Հայ հանդիսատեսն Անժելային կհիշի նաեւ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմից: Իսկ անցած տարի նա նկարահանվեց «1915» ֆիլմում:
Հայուհին փայլում է ոչ միայն իր տաղանդով, այլեւ անզուգական ոճով: Մոդելային արտաքին ունեցող Անժելային սազում է ցանկացած չափսի եւ ձեւի զգեստ: Դերասանուհին նախընտրում է դասական ոճը, իսկ դիմահարդարման մեջ աշխատում է լինել մաքսիմալ բնական` սուրմայի բարակ գծով ընդգծելով արտահայտիչ եւ գեղեցիկ աչքերը:
Անժելայի գեղեցիկ ոճին անդրադարձել ենք այսօրվա «Աստղային ոճ» խորագրում:
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.
