Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Ներկայացնելու եմ մի քիչ ռոմանտիկ հերոսի, որը ֆիլմի ընթացքում որոշակի փոփոխություններ կկրի. Ալեքսանդր Բաբասյանը վերադառնում է նոր կերպարով

Aysor.am-ը գրում է.

Վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ում հեռուստադիտողն առավել շատ ծանոթ է սերիալներից, կրկին վերադառնում է հեռուստաեթեր: Այդ մասին առաջինը Aysor.am-ին տեղեկացրեց հենց դերասանը: «Ներկայացնելու եմ մի քիչ ռոմանտիկ հերոսի, որը ֆիլմի ընթացքում որոշակի փոփոխություններ կկրի… Խորհրդավոր կերպար է, գործակալ, որը մի քանի ընտանիքներ միմյանց է կապելու: Ֆիլմի վերջում կպարզվի կերպարիս իրական տեսակը: Համաձայնեցի, քանի որ հետաքրքիր, խաղարկային կերպար է: Այն ռոմանտիկ երիտասարդից անցում է կատարելու դեպի գործակալի առաքելությանը, որը շատ նուրբ պետք է լինի, այլապես հեռուստադիտողը չի ընդունի»,-նշեց մեր զրուցակիցը:

Դերասանի ընտանիքը՝ կինն ու որդին, բնակվում են Ռուսաստանում: Հարցին, թե սերիալին բնորոշ երկարատևությունը չի՞ խաթարի ընտանեկան անդորրը՝ պատասխանեց. «Այո, մենք հիմա Մոսկվայում ենք բնակվում, բայց այնպես չի, որ ես երկար ժամանակով եմ բացակայելու: Գիտեմ, որ սա լինելու է գեղարվեստական ֆիլմի ֆորմատով նկարահանված 20 մասանոց սերիալ: Կարծում եմ, սա ավելի հետաքրքիր է, ավելի պրոֆեսիոնալ կստացվի, քան այն սերիալները, որոնք 1-2 տարի ձգձգվում են»:

Ա. Բաբասյանը սերիալում կհայտնվի 3-րդ սերիայից: Թեև նկարահանումներն արդեն սկսվել են, բայց նա Հայաստանում կլինի մարտի վերջին՝ սցենարը ստանալուց անմիջապես հետո: Բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը էկրաններին կհայտնվի հավանաբար մայիսի սկզբին: «Գիտեմ, որ շրջանառվում են երկու հեռուստաալիքների անուններ, որոնցից մեկով էլ ցուցադրվելու է: Խոսքս վերաբերում է «Արմենիա» և «ATV» հեռուստաընկերություններին»,-տեղեկացրեց նա:

Ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերը Պողոս Ամիրխանյանն է: Ա. Բաբասյանը ստեղծագործական խմբի մասին դեռևս հստակ տեղեկություններ չունի, միայն գիտի, որ խաղընկերներն են լինելու նաև դերասան Նիկոլայ Եղիազարյանը և Նանե Արզումանյանը:

Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում էկրաններին քիչ է երևում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այժմ նաև երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որը դեռևս քննարկման փուլում է, հավանաբար մոտակա օրերին կհաստատվի: Ասեմ, որ բոլորն էլ գլխավոր կերպարներ են»:

Հավելելով նրա խոսքը՝ նկատեցինք, որ Ալեքսանդր Բաբասյանը միշտ «կինոյի տղու» կարգավիճակում է: Դա դերասանի՞ պահանջն է, թե՞ մասնագիտական ճակատագրի թելադրանքը: «Ես միշտ ասել եմ՝ ինձ առանձնապես չեն հետաքրքրում տրվող գումարներն ու երկրորդական դերերը: Շատերը կարծում են, թե ես «գոռոզացել» եմ ու այդ պատճաով եմ միայն գլխավոր դերերում հանդես գալիս: Բայց ոչ, դա մեծամտության խնդիր չէ, ուղղակի ես նախընտրում եմ միայն գլխավոր դերերում նկարահանվել: Հավատացեք, եթե համաձայնեի երկրորդական կերպարում հանդես գալ, իմ էկրանային բացակայության 2 տարվա ընթացքում արդեն 9-10 սերիալում և ֆիլմում նկարահանված կլինեի: Խոսքս վերաբրում է և՛ արդեն ավարտված սերիալներին, և՛ ներկա պահին եթեր գնացողներին»,-մանրամասնեց Ալեքսանդրը:

Արդյոք հեռավորությունը բարձրացրել է դերասանի «գինը» հարցին՝ պատասխանեց. «Ձեր հարցին այսպես կպատասխանեմ. իմ մասնակցությամբ վերջին՝ «Մամա» սերիալում նկարահանվել եմ բավականին բարձր հոնորարով: Բայց ուզում եմ ընդգծել, որ եթե հիմա նույն անձնակազմով՝ ռեժիսոր, օպերատոր, դիմահարդար, դերասաններ, շարունակվեր այդ ֆիլմը, ես նույնիսկ ցածր հոնորարով կնկարահանվեի: Սա այն ֆիլմերից էր, որին նվիրվել էի ամբողջ հոգով ու սրտով, մաքսիմալ հնարավորություններով: Այնպես չի, որ գումարը բոլորովին կարևոր չի, բայց երբ միջավայրդ ու մարմնավորածդ կերպարը քեզ դուր է գալիս, ապա պատրաստ ես նաև որոշակի զոհողությունների: Ինչ վերաբերում է իմ բարձր կամ ցածր վարձատրությանը, ապա լսել եմ, որ վերջին մեկ-մեկ ու կես տարում Հայաստանում հոնորարները կիսվել են, իսկ ես հիմա էլ վարձատրվում եմ այնպես, ինչպես երկու-երեք տարի առաջ: Դե, եթե նկատի ունենանք, որ բոլորի աշխատավարձները իջել են, իմը՝ ոչ, նշանակում է՝ բարձր եմ վարձատրվում»:

Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը