Բելառուսցի երգիչը «Եվրատեսիլ»-ում հանդես կա մերկ եւ գայլերի հետ
Lifestyle«Եվրատեսիլ-2016»-ի բելառուսցի մասնակից IVAN-ը (Ալեքսանդր Իվանով) պատրաստվում Է մրցույթում հանդես գալ լրիվ մերկ:
Այդ մասին մարտի 21-ին հաղորդել Է LifeNews-ը: Բացի այդ, նրա համարը ենթադրում Է երկու կենդանի գայլերի մասնակցությունը:
IVAN-ի պրոդյուսերը եւ Help You Fly երգի հեղինակը Վիկտոր Դրոբիշն Է: Նրա խոսքով՝ գայլերի հետ ելույթ ունենալու համար անհրաժեշտ Է ստանալ «Եվրատեսիլ»-ի շվեդ կազմակերպիչների հատուկ թույլտվությունը, եւ այժմ այդ հարցի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում:
«Այո, Սաշան բեմի վրա մերկ Է լինելու եւ, այո, այնտեղ գայլեր են լինելու»,-հավելել Է Դրոբիշը:
Պրոդյուսերը նաեւ բացատրել Է այդ մտահղացման խորն իմաստը:
«Յուրաքանչյուր մարդ իրեն նույնացնում Է տոտեմային ինչ-որ կենդանու հետ: Երբեմն մենք նրան ճնշում ենք մեր մեջ, բայց ոչ բոլորը կարող են նրա հետ հանդիպել դեմ հանդիման: Ցանկանում ենք, որ բոլորը զգան այդ նուրբ սահմանագիծը մարդու եւ բնության միջեւ»,-ասել Է պրոդյուսերը:
«Եվրատեսիլ-2016»-ը այս տարվա մայիսին անցկացվելու Է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: