Քորթնի Քարդաշյանն ու Ջենիֆեր Լոպեսը՝ Ջասթին Բիբերի համերգին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Անցած տարի Քորթնի Քարդաշյանի ու Սքոթ Դիսիքի բաժանումից հետո լրատվամիջոցներում շատ էին գրում Քիմի քրոջ ու Ջասթին Բիբերի միջեւ սիրային կապի մասին, սակայն այդ լուրերը հերքել են թե՛ Քորթնին, թե ինքը՝ Ջասթինը:




Իսկ երեկ 36-ամյա Քորթնիին տեսել են Ջասթինի համերգին Լոս Անջելեսում, որտեղ 22-ամյա կանադացի երգիչը ելույթ էր ունենում իր Purpose World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում:

Մինչ Քորթնին ընկերների հետ զվարճանում էր համերգի ժամանակ, Քլոե Քարդաշյանը ծաղրել է քրոջը իր Twitter–ում՝ հարցնելով իր քույրը չափից ծեր չէ ՞ Բիբերի ֆանատը լինելու համար:




Քլոեն թերեւս կզարմանա, երբ իմանա, որ Բիբերի համերգին պապարացիները բռնացրել են նաեւ Ջել Լոին:
