Մասնավոր ընկերությունը ոսկեգործության ոլորտում կներդնի 68,5 մլն դոլար
Տնտեսություն«ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում նախատեսում է ոսկերչության և արծաթագործության ոլորտում իրականացնել 68,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
Գործադիրը մարտի 24-ի իր նիստում կքննարկի «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ին «Մե րիդիան» ԱՏԳ-ու շահագործողի թույլտվություն տրամադրելու հարցը:
Նախատեսվում է, որ ընկերությունը մոտակա 5 տարվա ընթացքում կստեղծի առնվազն 70 նոր աշխատատեղ՝ 250-500 դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է ընդլայնել արտահանումն հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, ՄԱԷ, Հոնկոնգ, Մեքսիկա, Իրաք, Իսրայել՝ ապահովելով արտահանման տարեկան ծավալը մոտ ապագայում շուրջ 9.5 մլն դոլարի սահմաններում:
Նորաստեղծ «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «BaG Jewelry» ընտանիքի անդամ, որն ունի 30 տարվա աշխատանքային պատմություն միջազգային ոսկերչական ոլորտում: Ընկերությունն ունի ավելի քան 10 հազար անվանում:
Ընկերությունն ունենալու է 700քմ արտադրական տարածք «Մերիդիան» ԱՏԳ-ում: