Նոր թրենդ՝ խրոմինգ. ինչպե՞ս այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ
LifestyleWnews.am-ը գրում է.
Բնական գեղեցկության թրենդը չի շտապում հեռանալ նորաձեւության միտումներից, իսկ համաշխարհային ոճաբանները մի քանի տարի է՝ փորձում են գտնել իդեալական մաշկ ստանալու միջոցներ. կոնտուրինգ, սթրոբինգ, բեյքինգ։ Այսօր դիմահարդարման ինդուստրիայում ի հայտ է եկել նոր թրենդ խրոմինգ անվամբ։
Ի՞նչ է այն եւ ինչպե՞ս կիրառել առօրյա դիմահարդարման մեջ։
Եթե անկեղծ լինել, ապա խրոմինգն իր բնույթով նման է սթրոբինգին, քանի որ հիմնական նպատակն է մաշկին ստիպել փայլել։ Ճիշտ է, ի տարբերություն սթրոբինգի, որն իրականացվում է հայլայթերի միջոցով, խրոմինգը ենթադրում է փայլուն եւ բնական գույների շրթներկի կիրառում։
Այս տեխնիկայի հեղինակը MAC-ի դիմահարդար Դոմինիկ Սքիններն է։
Որպեսզի խրոմինգը էֆեկտիվ դիտվի, անհրաժեշտ է ստանալ իդեալական տոն. փակել աչքերի սեւ շրջանակներն ու մաշկի կարմրությունը, ինչպես նաեւ հարթեցնել մաշկի գույնը։ Որպես տոնային հիմք կարելի է օգտագործել թափանցիկ հիմքով միջոց, որպեսզի չխախտվի բնականության էֆեկտը։
Այնուհետեւ մարմնագույն երանգի թափանցիկ շրթներկը, որն ի սկզբանե նախատեսված է հենց շուրթերի համար, քսել այտերին։ Ընտրեք փափուկ շրթներկ, որը հեշտությամբ կարող է տարածվել դեմքին եւ բնական դիտվել։
Հիշեք, որ շրթներկի քսումը դիմահարդարման վերջին քայլն է եւ վրայից պետք չէ դիմափոշի քսել։




