Smokey brow. ինչպես ստանալ հոնքերի նոր թրենդը (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Smoky Brow — հոնքերի ձեւավորման նոր թրենդ է, որի սիրահարներն են՝ Կարա Դելվինը, Սոֆիա Վերգարան, Ջիջի Հադիդը, եթե խոսենք հայ հայտնիներից, ապա այսպիսի հոնքերի վառ օրինակ է Աննա Գրիգորյանը։
Ինչ է իրենից ներկայացնում Smoky Brow-ը եւ ինչպես այն կիրառել դիմահարդարման մեջ, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։
Smoky Brow առաջին անգամ կարելի էր տեսնել առաջատար ոճաբանների գարուն-ամառ 2016 նորաձեւության ցուցադրություններում։
Դժվար չէ կռահել, որ այն հոնքերի հարդարման նոր տարբերակ է, որը բնականություն է ենթադրում։
Ոճաբաններն առաջարկում են հրաժարվել ուղիղ գծած հոնքերից եւ նախընտրությունը տալ դրանց փափուկ ֆորմային։
Այսուհետ պետք չէ ստանալ ուղիղ գծած հոնքեր. բավական է պարզապես կոսմետիկայի միջոցով փակել հոնքերի նոսր հատվածները, իսկ դրանց ծայրերը թողնել բնական վիճակում։ Որոշ ոճաբաններ խորհուրդ են տալիս ջանքեր չգործադրել հոնքերը կտրելու եւ կոկիկացնելու ուղղությամբ. կարելի է տեղ թողնել փոքր-ինչ անխնա թվալու համար։
Նոր թրենդում հոնքերը ձեւավորելու համար առաջին հերթին պետք է երկարացնել դրանք։ Այս հարցում կարող է օգնել գերչակի յուղը։
Երբ հոնքերը աճեն, փորձեք հնարավորինս բնական թողնել՝ հեռացնելով միայն ավելորդ մազերը։ Այնուհետեւ մատիտի կամ հոնքերի ստվերաներկով ոչ թե ամբողջությամբ ընդգծեք դրանք, այլ լցրեք նոսր հատվածները, իսկ վերջում հոնքերը դեպի վեր սանրեք։







