Քննարկումների արդյունքում պարզ կդառնա որքանով է նվազելու Հայաստանին մատակարարվող գազի գինը
ՏնտեսությունՀայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների քննարկումների արդյունքում կհստակեցվի, թե որքանով է նվազելու ՌԴ-ի կողմից մեր երկիր մատակարարվող գազի գինը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հանրապետության նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ քննարկվել է այդ հարցը: Կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ կատարվեն քննարկումներ: Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Տարեսկզբին գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը դիմել է ՌԴ գործընկերներին՝ գազի գնի նվազեցման խնդրանքով: